Էմբեր Ռոուզն իր սմայլիկների թողարկման առաջին իսկ օրը 4 մլն դոլար է վաստակել
LifestyleԱռավոտյան մենք գրել էինք, որ Էմբեր Ռոուզը, որը բոլորովին վերջերս էր հաշտվել Քիմ Քարդաշյանի հետ, թողարկել է իր սեփական MuvaMoji սմայլիկները:

Համացանցում միանգամից սկսել են քննարկել նոր սմայլիկները, Քիմի երկրպագուներն էլ վստահեցնում են, որ Էմբերը պարզապես գողացել է Քիմի սմայլիկների մտահղացումըւ: Սակայն Էմբերին կարծես այս ամենը չի հուզում, քանի որ TMZ–ը հայտնում է, որ Էմբերը առաջին իսկ օրը 4 մլն դոլար է վաստակել՝ Ռոուզը պայմանագիր է ստորագրել մի ընկերության հետ, որը ստեղծել է այդ հավելվածը ու բացի դրանից օգտատերերը 2 միլիոն դոլարի սմայլիկ են ներբեռնել: