Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի նոր սահմանադրությունը չպետք է էապես տարբերվի ՀՀ մայր օրենքից

Blog

Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցախի նոր սահմանադրությունը, ինչպես բազմիցս արդեն խոսվել է, չպետք է էապես տարբերվի ՀՀ մայր օրենքից, բայց և լինի Արցախի առանձնահատկություններից բխող, որի հետ միանշանակ պետք է համաձայնել: Արցախը գտնվելով փխրուն հրադադարի պայմաններում, ստիպված է պահի հրամայականի թելադրանքով՝ երկրի անվտանգության ու բարօրության նկատառումներից ելնելով, տարբեր բնագավառներում օպերատիվ քաղաքականություն վարել: 

2015 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, տարբեր հարդակներում հնչեցվել է Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Տարբերակներից մեկը՝ անցումն է կառավարման խորհրդարանական մոդելի, որն էլ իր հերթին ենթադրում է պետական համակարգի օպտիմալացում, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդարձակում, դատական համակարգի առավել կատարելագործում: Վերջինիս շուրջը հնչել են տարաբնույթ կարծիքներ, բայցևայնպես ֆավորիտի դիրքերում կարծես թե՝ խորհրդարանական Արցախի տարբերակն է: 

Քննարկումների նյութ է դարձել նաև այն փաստը, որ 90-ականների սկզբներին Արցախում գործող խորհրդարանական կառավարման համակարգը իրեն լիովին չի արդարացրել, սակայն այս պարագայում պետք չէ մոռանալ այն հագամանքը, որ պարտադրված պատերազմի պայմաններում ձևավորված նորանկախ պետականության սահմաններում ծնունդ արած քաղաքական կառավարումը լիովին համահունչ էր իր ժամանակահատվածին, ուստի հիմք ընդունել այն և զուգահեռներ անցկացնել մերօրյա քաղաքական զարգացումների հետ, ըստ իս, ճիշտ չէր լինի: 

Պետք է նշել, որ Արցախի Հանրապետությանը հաջողվեց 25 տարիների ընթացքում ձևաորել այնպիսի քաղաքական և հասարակական միջավայր, որտեղ հնարավոր է ազատ արտահայտել ցանկացած քաղաքական կարծիք, որի վառ ապացույցն է Արցախից քաղաքական վերլուծաբանների, քաղաքական կուսակցությունների, պատգամավորների և հասարակական ակտիվիստների կողմից պարբերաբար հնչող անձնական մեկնաբանությունները և տեսակետները ՀՀ և Արցախի հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Քաղաքական կարծիքի ազատ արտահայտման վերելքը ավելի ընդգծված տեղի է ունեցել վերջին իննը տարիների ընթացքում, որտեղ տեղի ունենալով երկու նախագահական և երկու ազգային ժողովի ընտրություններ՝ թեկնածուները բավական ակտիվ և սուր քննադատությունների միջոցով զբաղվել են քաղաքական և նախընտրական քարոզչության գործընթացներով, որը ամբողջովին տեղավորվում է հատուկ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ, որը օգտագործվում է շատ երկրներում, քաղաքական գործիչների և կուսակցությունների կողմից, իրենց քաղաքական գործունեությունը և քարոզչությունը առաջ մղելու նպատակով: 2015 թվականի վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոշ քաղաքական ուժեր հասարակությանը իրենց քաղաքական ապագա ծրագրերը ներկայացնելով տեղեկացրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց որոշակի մոտեցումները և տեսակետները, որոնք իրենց մեջ ներառել են բավական մեծ շրջանակ՝ կառավարման մոդելի փոփոխություն, դատական համակարգ, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն: Կառավարման մոդելի փոփոխության մոտեցումը և տեսականը եղել է այն, որ ելնելով Արցախի առանձնահատկություններից պետք է անցում կատարվի այնպիսի կառավարման մոդելի, որը իր հերթին պետք է նպաստի կառավարման ապարատի կատարելագործմանը, ավելի արդյունավետ օգտագործմանը և օպտիմալացմանը, իր հերթին բերելով բյուջետային խնայողությունների՝ հնարավորություն ընձեռելով տնտեսված գումարները ուղղել տնտեսության զարգացման մեջ, որով հնարավորություն կնձեռվի սոցիալական ավելի լայն ծրագրեր իրականացնել: Քաղաքական որոշ ուժերը 2015 թվականի խորհրդարանական ընրությունների նախընտրական քարորզարշավի ընթացքում ներկայացրել են նաև իրենց կոնկրետ տեսակետը, թե ինչպիսի կառավարման մոդել են ցանկանում տեսնել Արցախում: Սահմանադրական բարեփոխումների և տեսակետների շուրջ հասարակության խիստ մոտավոր և նախնական կարծիքը հասկանալու համար, կարելի է նաև որոշակի կերպով հիմք ընդունել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքած այն կուսակցությունների ձայների հանրագումարը, որոնք ներկայացրել են հանրությանը սահմանադրական բարեփոխումների մասին իրենց որոշակի տեսակետները: 
Ըստ ինձ Արցախի պարագայում ունենալով խորհրդարանական կառավարման մոդել, պետք է միանշանակ հաշվի առնել այն համգամանքը, որ Արցախը գտնվում է ակտիվ պատերազմական գործողություների վերսկսման ամենօրյա վտանգի առջև:

Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում, պետության հիմնական ղեկավարը հանդիսանում է կառավարության ղեկավարը, որը սակայն Արցախի պարագայում պետք է ունենա ավելի լայն լծակներ:

Ելնելով Արցախի առանձնահատուկ իրավիճակից կառավարության ղեկավարին պետք է սահմանադրորեն ընձեռել հնարավորություն՝ օպերատիվ գործելու և որոշումներ կայացնելու, իհարկ է խոսքը չի կարող վերաբերվել պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերին, որը պետք է տեղի ունենա բացառապես հատուկ իրավական ընթացակարգերով: Հարկ եղած դեպքում օպերատիվ կարգով աշխատանքները համակարգելու նպատակով կառավարության ղեկավարը պետք է ունենա լիարժեք վերադասի կարգավիճակ՝ հանրապետությունում գործող բոլոր պետական կառույցներում և ունենալ հիմնականում այն իրավունքները և պարտականությունները, որոնցով օժտված է երկրի նախագահը, ըստ գործող սահմանադրությամբ: 
Ունենալով խորհդարանական կառավարման մոդել հնարավորություն է ընձեռվում հասարակությանը ավելի ակտիվ ընգրկելու քաղաքական պրոցեսների և պետության ընթացքային կառավարման որոշ գործըթացների մեջ: Հերթական համապետական ընտրություններից բացի՝ երկու տարին մեկ, օրենքով նախատեսված կարգով, տեղի է ունենում կուսակցությունների համագումարներ, որտեղ ընտրվում է կուսակցության ղեկավարը, գործադիր մարմնը և քաղաքական որոշ ծրագրերը:

Խորհրդարանական կառավարման մոդելում ազգային ժողովը ընտրում է կառավարության ղեկավարին և հաստատում կառավարության անդամներին: Կառավարության և նրա ղեկավարի՝ ոչ նպատակային աշխատանքների դեպքում, հասարակությանը հնարավորություն է ընձեռվում մինչև համապետական ընրությունների հերթական ժամկետը լրանալը, առանց ցնցումների , իրավական ճանապարհով, կուսակցական համագումարների միջոցով ազդել կառավարության և ազգային ժողովի պատգամավորների ոչ նպատակային աշխատանքների վրա, այդպիսով անուղակիորեն մասնակիցը դառնալ դրանց ճիշտ իրակնացմանը: 

Խորհդարանական կառավարման մոդելի առավելություններից մեկը նաև այն է, որ նախքան պետության ղեկավարի հավակնող դառնալը, քաղաքական գործիչը անցնում է որոշակի քաղաքական և հասարակական ֆիլտրի միջով, որպես քաղաքական գործիչ և լիդեր դեռ կայանում է կուսակցության ներսում, որի քաղաքական ընթացքը հասարակության համար ավելի թափանցիկ է: Խոհրդարանական կառավարման մոդելի անցման պարագայում նախագահի ինստիտուտը ենթարկվում է էապես կրճատման, եթե ոչ վերացմանը, որը իր հերթին բերում է բյուջետային խնայողությունների: 

Մասնագիտական հանձնաժողովի որոշումով, հասարակությանը ընձեռնվել է հնարավորություն ներկայացնել անհատական կամ խմբային առաջարկություններ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը իմ կարծիքով լավագույն առիթն է մասնակիցը դառնալու մեզ համար կենսական նշանակություն ունեցող ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ բարեփոխմանը: Ցանկության դեպքում կարելի է կազմակերպել նաև խմբային քննարկումներ և հաճելին համատեղել օգտակարի հետ:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia