Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ռաբբին Յոնահ Բոկշտեյնը նամակով դիմել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին
BlogԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում վրում է.
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ռաբբին Յոնահ Բոկշտեյնը նամակով դիմել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին, կարեւորելով ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունների հետագա ամրապնդումը: նամակը հրապարակվել է Jewish Journal պարբերականում:
"Ես խորապես անհանգստացած եմ յուրաքանչյուր գործողությունից, որը կարող է վնաս հասցնել մեր ընկերոջը եւ դաշնակցին՝ Ադրբեջանին",- նշված է հրեա հոգեւորականի նամակում: / http://top-news.am/7/4/news/61361.html /
Հրեա հոգևորականը իմ կարծիքով նամակը մի քիչ սխալ է գրել, քանի որ նա պետք է նամակում ասած լիներ, որ անցած տարի այցելելով Ադրբեջան իրեն դուր է եկել սև խավիարի համը և նույնքան սև նավթի հոտը, և դա է պատճառը , որ նա փորձում է աջակցել այդ երկրին:
Իսկ ի՞նչով է հիացած այդ հոգևորականը: Ռամիլ Սաֆարովո՞վ, որը քնած ժամանակ կացինով մարդ է սպանում ու դառնում երկրի հերոս: Ուրեմն թույլ տվեք պրն հոգևորական Հիտլերին էլ մենք համարենք ազգի հերոս, քանի՞ քնած հրեա մոռթված կլինի իր հրամանով...հաստատ կոնկրետ թիվը չեք կարող հիշել: Հիացել ե՞ք Ադրբեջանի պատմությամբ: Ավելի կոնկրետ հայերի դեմ կատարված ջարդերո՞վ՝ 80-ականների վերջին և 90 ականների սկզբներին: Դրանց պատճառով զոհվեցին հազարավոր մարդիկ և մոտ կես միլիոն մարդ փախստական դարձավ:
Գոնե դուք, լինելով ազգությամբ հրեա, լինելով հոգևորական, տեսնելով ու զգալով արյանը համը, գոնե դուք չպետք է այդքան ցածրանայիք՝ մի քանի կոպեկի համար: