Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում երկու կողմերում զոհեր կան
SocietyՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են: Երկու կողմերից էլ կան կորուստներ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- ասել է Հովհաննիսյանը: