Օրվա բաղադրատոմս. Տորթ «Ֆրանսիական»
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
600 մլ կաթ
200 մլ ջուր
Աղ
50 գրամ շաքարավազ
8 հատ ձու
1 գրամ վանիլին
600 գրամ ալյուր
200 մլ կեֆիր
50 գրամ բուսայուղ
Կարամելի կրեմ՝
3 ճաշի գդալ կրախմալ
300 մլ կաթ
200 մ սերուցք
25 գրամ կարագ
150 գրամ շաքարավազ
100 գրամ կաթնաշոռ
Վանիլային կրեմ՝
2 ճաշի գդալ կրախմալ
1 գրամ վանիլին
300 մլ սերուցք
50 գրամ շաքարավազ
Պատրաստման եղանակ՝
Շերտեր թխելու համար նշված բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, հարել, թխել շերտեր։


Վանիլային կրեմի համար սերուցքը միախառնել վանիլինի հետ, ավելացնել շաքարավազ, կրախմալ։

Դնել կրակին, մինչ խտանա․

Կարամելի կրեմի համար՝ շաքարավազը թավայի մեջ հալեցնել, ավելացնել կարագ, սերուցքը, թողնել կրակին ևս մի քանի րոպե։

Կաթը խառնել կրախմալի հետ ու ավելացնել կարամելի զանգվածին, թողնել կրակին, մինչ խտանա։

Երբ կարամելը հովանա, ավելացնել կաթնաշոռ ու հարել։

Շերտերի վրա քսել կարամելի կրեմը, կողքերը՝ վանիլային։


50 գրամ շոկոլադը 50 գրամ սերուցքի հետ դնել կրակին, ու զարդարելու համար ավելացնել տորթին։

