ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան աճել է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 2-ին, կազմել է 480.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.64 դրամ (աճել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 688.52 դրամ (աճել է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.11 դրամ (մնացել է անփոփոխ):