Անձնական արևային մարտկոց, որը միշտ ձեռքի տակ է
Lifestyle1in.am-ը գրում է.
novate.ru-ն ներկայացնում է BioLite SolarPanel 5+ արևային պանելը, որը կարող է ցանկացած սարք լիցքավորել հենց զբոսանքի կամ հանգստի ժամանակ:
Ամերիկյան BioLite ընկերության պորտատիվ արևային պանելն առանձնանում է էներգաէֆեկտիվությամբ: Բացի դրանից՝ 5-վատանոց BioLite SolarPanel 5+-ը շատ բարակ է և կշռում է 390 գ:
Օգտագործման հարմարության համար պանելում նախատեսված է պտտվող հենակ, որի շնորհիվ՝ այն կարելի է դնել ցանկացած անհարթ մակերևույթի վրա և թեքման անկյունն այնպես կարգավորել, որ պանելի վրա արևի ճառագայթներ ընկնեն:
BioLite SolarPanel 5+ պանելն ունի 2200 մԱժ մարտկոց, ինչի շնորհիվ սարքերը հնարավոր է լիցքավորել ոչ անմիջապես, այլ ըստ անհրաժեշտության: Պանելի վրա հնարավոր է գտնել մարտկոցի լիցքավորման մակարդակի ինդիկատոր: Եվս մեկ առավելություն է, որ BioLite SolarPanel 5+-ն ջրաթափանց չէ:
Արևային մարտկոցն ունի USB և MicroUSB պորտեր, ինչը հնարավորություն է տալիս դրանով գործնականում ցանկացած սարք լիցքավորել: 79,95 դոլար արժողությամբ պանելի չափերն են՝ 257 x 208 x 24 մմ:




