Եռասերունդ Երկրապահը կբերվի` մարտական պատրաստվածության սահման մեկնելու համար
SocietyԱյս օրերին Երկրապահ կամավորականների միություն են դիմում տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտությունների մարդիկ անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնելու համար: Այս մասին տեղեկացրին Երկարապահ կամավորականների միու թյան մամուլի ծառայությունից: «Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, հայոց բանակի ստեղծման հիմքերում: Այսօր էլ Երկրապահն ակտիվորեն գործակցում է բանակի հետ: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ` երկրապահ ազատամարտիկները շարունակաբար լինում են սահմանային զորամասերում, մարտական հենակետերում: Ապրիլի 1-2-ի գիշերվանից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտա կան պատրաստվածության: ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում: Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաև շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնցընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծությանհետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգոր յանը, ևս երկու երեխա վիրավորվելեն: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:
ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):