Պատրաստվածությամբ և մարտական ոգով Հայաստանի և ԼՂ-ի ԶՈՒ-ն ավելի ուժեղ են. ռուս ռազմական փորձագետներ
SocietyՌուսաստանը հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմական էսկալացիայով և կփորձի մարել այն` դիվանագիտական միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Интерфакс-АВН»
«Եթե Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն, ապա Հայաստանի նկատմամբ ունի: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Կարծում եմ, որ Ռուսաստանը կներդնի բոլոր ջանքերը` այս փուլում հակամարտությունը մարելու համար: Շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ Ռուսաստանն այդ քայլերում միայնակ չի լինի, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը նույնպես կասեն իրենց խոսքը»,- ասել է Պուխովը:
Փորձագետի կարծիքով` հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, համախմբվածությունն ավելի ուժեղ է: «Չնայած նրան, որ ԼՂ-ն հանդիսանում է առանձին չճանաչված հանրապետություն, իրականում ԼՂ-ի և Հայաստանի բանակները հաղորդակից անոթներ են»:
Միաժամանակ, Պուխովը կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտության շուրջ լարվածության սրման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիան: «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա առանց Էրդողանի չի եղել: Նա շատ է ցանկանում մեզ համար ստեղծել լարվածության լրացուցիչ գիծ»,- ասել է Պուխովը:
Մեկ այլ ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը նշել է, որ տեխնիկապես Ադրբեջանն ուժեղ է, սակայն Լեռնային Ղարաբաղի բանակն ունի անհրաժեշտ միջոցներ` պաշտպանական գործողություններ իրականացնելու համար: «Ադրբեջանն ուժեղ է մարդկային թվաքանակով և տեխնիկայով, սակայն կազմակերպվածությամբ, պատրաստվածությամբ և մարտական ոգով Հայաստանի և ԼՂ-ի զինված ուժերն ավելի ուժեղ են: Պաշտպանական գործողությունների համար Ղարաբաղն ու Հայաստանն ունեն անհրաժեշտ ուժեր, տեղանքը թույլ է տալիս պաշտպանվել, անհրաժեշտ զինտեխնիկա ևս ունեն,- նկատել է Իվաշովը: