«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է անում հասցեական գնահատական տալ Ադրբեջանի քայլերին
Society«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և միջազգային հանրությանը կոչ է անում վերջ դնել Ադրբեջանի սանձարձակ գործողություններին և կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններից անցնել հասցեական գնահատականների: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և դրա հնարավոր հետևանքներին:
«Արդեն երկու օր է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում է ակնհայտ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։ Ու թեև ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն իրականում շարունակվում են ադրբեջանական սադրիչ ռազմական գործողությունները և հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կառույցներին և քաղաքակիրթ աշխարհին , կող մերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններից ու կոչերից անցնել հասցեական գնահատականների և մշակել կոնկրետ գործողությունների պլան՝ Ադրբեջանի սանձարձակ պատերազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այլապես, ռազմական գործողությունները կտարածվեն ամբողջ տարածաշրջանով, որն էլ հղի է մոլորակի վրա մի նոր թեժ կետի առաջացմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն»:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲօպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված ՎաղինակԹաթուլի Գրիգո րյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչմիայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծիհարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդըհրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչգործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմիցգրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին, շարքից հանել են թշնամական2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):