Ուկրաինայի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին
SocietyՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված բախումների և իրենց տունը պաշտպանող մեր հայրենակիցների զոհվելու մասին տեղեկություններով: Մեզ համար ամեն կորուստ անփոխարինելի է: Համոզված ենք, որ այսօր երկրագնդի բոլոր անկյուններում գտնվող հայերը միասնական են մեր հայրենիքի շահերի պաշտպանության հարցում: Հայաստան, մենք քեզ հետ ենք»,- ասվում է նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյանԱդրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկականզինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևսերկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 14 տանկ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղելիրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանայինմիջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակե է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերիկողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: