Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական. ԼՂՀ ՊԲ
SocietyԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը հերքող հայտարարություն է տարածել:Հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.
«Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանությաննախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:
Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջ պատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական…»: