Քաղաքակրթությունների պայքար
BlogՄհեր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ սուպեր կրթված, ո՛չ էլ էնքան խելացի, որ սա չգրեմ։
Վերջին դեպքերի համար կարելի է հազարավոր մասնագիտական պատճառներ բերել, «նավթ-մավթ, գերտերությունների խաղեր-մաղեր, Պուտինը սենց, Օբաման նենց, Էրդողանը եսիմ ոնց» Ալիևը եսիմ ինչ... Էդ պատճառների 80% կարա ճիշտ լինի, դա թողենք մասնագետներին։ Բայց իմ համեստ կարծիքով' էս ամեն ինչի խորքում զուտ քաղաքակրթական պայքար է գնում։ Պայքար կիսավայրենիների ու հին մշակույթ ունեցողներիս միջև։ Գուցե էդ հին մշակույթի ազդեցությունը էսօրվա Հայաստանում շատ քիչ է զգացվում, հատկապե՛ս էսօրվա Հայաստանում, բայց երբ բանը հասնում է պատերազմին, տեսնում ես, որ էդ մշակույթը ուզես էլ, չես կարող ոչ մի կերպ պահես, թաքցնես. դուրս է գալիս ու սկսում է ինքնուրույն պայքարել' ներքաշելով իրեն կրողներին։
Էսօր պայքար է տարեց կանանց ականջները կտրող «զինվորների» ու իր ջոկատը սեփական կյանքի գնով փրկող Սպաների միջև։ Պայքար է համացանցն առ այսօր չյուրացրածների ու գրագետ, հավասարակշիռ ու ժամանակակից ժողովրդի միջև։ Պայքար է հակառակորդի կորուստներն ու նույնիսկ գոյություն չունեցող փաստաթղթերը անգրագիտաբար կեղծողների ու սեփական կորուստներն արժանապատվորեն ընդունողների ու սգացողների միջև։ Պայքար է ազատ մամուլ ընդհանրապես չունեցողների ու էս ծանր օրերին անգլալեզու քաղաքական երգիծանք ներկայացնողների միջև։
Պայքար է հստակ հոգևոր աջակցություն չունեցող ծայրահեղ հավատացյալների ու զենքը ձեռքին սահման գնացող հոգևորականների միջև։
Պարզ չի՞, որ արդեն հաղթել ենք։