Ալեքսիս Օհանյանը մտածում է իր հայ քույր-եղբայրների մասին ու ցանկանում շուտափույթ խաղաղություն
SocietyԱմերիկյան Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի մասնագետ, հայազգի Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է արցախյան իրադարձություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է տարածել ու գրել, որ մտածում է իր բոլոր հայ եղբայր-քույրերի մասին և ցանկանում է, որ խաղաղությունը շուտ հաստատվի:Լուսանկարում պատկերվածը մի ժամանակ Հայաստանինն էր, հիմա Թուրքիայինը: Այս լուսանկարն արել եմ 2015 թվականի ապրիլի 15-ին դեպի Հայաստան իմ վերջին ուղևորության ժամանակ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-գրել է նա:
