Հայ օգնության միությունը դատապարտում է ադրբեջանական հարձակումները խաղաղ բնակչության վրա
SocietyԳրեթե երկու տարի շարունակ Ադրբեջանի զինված ուժերը աստիճանաբար ահագնացող հարձակումներ են իրագործում ԼՂՀ և ՀՀ սահմանները պաշտպանող միավորումների վրա՝ թիրախի տակ պահելով նաև մերձակայքի գյուղերն ու քաղաքները: Այդ մասին գրում է «Հայ օգնությանմիություն» հումանիտարկազմակերպության ՀԿ պաշտոնական կայքը:
Նախորդ շաբաթվա վերջին Բաքուն ևս մեկ անգամ ագրեսիա ցուցաբերեց առանց որևէ դրդապատճառի՝ վտանգի տակ դնելով առանց այն էլ թուլացած հրադադարի ռեժիմը: Համակարգված կերպով կիրառվել են ծանր հրետանի, զրհապատ մեքենաներ և օդուժ: Հայկական զինված ուժերի հետ բախման արդյունքում հակառակորդը կրել է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական մեծ կորուստներ:
«Հայ օգնության միությունը», բոլոր արժանապատիվ ժողովուրդների հետ միաձայն, դատապարտում է զինված հարձակումները հայ բնակչության վրա, անմեղ զոհերի, սպանվածների և վիրավորների թիվն օրեցօր աճում է: ՀՕՄ-ը բոլոր միջազգային և ոչ կառավարական սուբյեկտներին կոչ է անում իրենց բողոքն արտահայտել շարունակվող արյունահեղության դեմ, որ կանխամտածված ուժի կիրառման արդյունք է: