Ադրբեջանը սկսել է խեղդվել իր իսկ ճահճում
AnalysisԱդրբեջանի բանկերն այսօրվանից դադարեցրել են տարադրամով վարկեր տրամադրել: Տեղի իշխանություններն այս քայլը մեկնաբանում են նրանով, որ այդկերպ ցանկանում են ապահովել երկրի ներքին ֆինանսական կայությունը: Այն, որ Ադրբեջանը վաղուց է կանգնած լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, նորություն չէ, քանի որ մանաթի կտրուկ արժեզրկումը չէր կարող լուրջ հետևանքներ չթողնել ինչպես երկրի տնտեսական, այնպես էլ ներքաղաքական դաշտի վրա: Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար և սեփական ժողովրդի շրջանում օր օրի աճող դժգոհությունները «կանխելու» համար Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը գնաց պատերազմ սանձազերծելու ճանապարհով, որի պտուղները դեռ երկար ժամանակ չի կարողանալու մարսել: Սրանով Ալիևը, անշուշտ, նպատակ ուներ մեկ գնդակով երկու նապաստակ որսալ՝ մի կողմից՝ իր ներքին լսարանի դժգոհությունները չեզոքացնել, իսկ մյուս կողմից՝ միջազգային կառույցներից նոր գումարներ ձեռք գցել, սակայն, ինչպես պարզ է դառնում, Ադրբեջանի երազանքները մնացին օդում կախված, իսկ ֆինանսները՝ երազանք:
Գումարային հոսքերից հույսը կտրած՝ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը սկսել է իր «դաշնակից» երկրներից դիրքորոշում մուրալ, որ վերջիններս իրենց կողմից սանձազերծած պատերազմի և վերջին օրերի մասին տեսակետ հայտնեն: Ուշագրավ է, որ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովն օրերս իսրայելական պարբերականներից մեկին տված հարցազրույցում բաց տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է Իսրայելից մեկնաբանություն ստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ չմոռանալով հիշեցնել, որ իրենք դաշնակից երկրներ են և Իսրայելը կկարողանա Հայաստանին համոզել վերադառնալ բանակցային գործընթաց:
Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն արդեն հասկացել է, որ Թուրքիայի ձեռքին խաղալիք դառնալուց և իր մեծ եղբոր կողմից օգտագործվելուց հետո Թուրքիան ամեն պահ կարող է մի կողմ նետել իր փոքր եղբորը, ուստի որոշել է միջազգային ասպարեզում այլ եղբայր փնտրել և այս անգամ էլ Իսրայելից օգնություն աղերսել: Ամենայն հավանականությամբ, այս քայլով էլ Ադրբեջանը Թուրքիային ուզում է ցույց տալ, որ իրենից բացի ինքն այլ «եղբայրներ» էլ ունի, և եթե Թուրքիան իրեն վաճառի, ապա պատրաստ է նետվել մյուս «եղբոր» գիրկը: Սա կոչվում է ազերական դիվանագիտություն՝ մոռանալով, որ ընդամենը մի քանի օրում տարբեր երկրների անունից իրենց սատարելու մասին սուտ տեղեկություններ տարածելուց հետո Ադրբեջանը ոչ միայն իր իսկական դեմքը ցույց տվեց նույն միջազգային հանրությանը, այլև դեռ երկար ժամանակ պատասխան պետք է տա իր հիստերիկ պահվածքի համար:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային հատվածում ներկայիս լարվածության թուլացմանը, ապա դա կարելի է «նենգափոխման դադար» անվանել, քանի որ այս ընթացքում ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ, հասկացավ, որ «նիսյա» զենքով կռվելուց ու պարտվելուց հետո վաղն ավելի թանկ է վճարելու: Ինչ վերաբերում է իր կողմից զինատեսակների օգտագործման մասին տեղեկությունները հերքելուն, ապա հիշեցնենք, որ դրանց ապացույցները հայկական կողմի ձեռքում են և անպայման կներկայացվեն նույն այդ միջազգային կառույցներին:
Արմինե Գրիգորյան