Դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային՝ 39 ռուբլու ցուցանիշի
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ռուսական արժութային շուկայում հերթական ռեկորդն է գրանցել՝ հասնելով 39 ռուբլու, հայտնում է Lenta.ru-ն՝ նշելով, որ ամերիկյան արժույթն այսքան թանկ երբեք չի արժեցել:
«Ռուբլին նվազել էր հինգշաբթի եւ ուրբաթ շարունակում է նվազել: Զարգացած շուկաների գրեթե բոլոր արժույթների սպեկուլյատիվ վաճառք է իրականացվում: Ռիսկերի ախորժակը նվազել է, ինչի մասին խոսում է նաեւ նվազումը ֆոնդային շատ հարթակներում: Նավթը ռուբլուն չի օգնում, իսկ շահարկումները, թե ԵՄ-ն կարող է թուլացնել պատժամիջոցները, մարել են: Արդյունքում ռուբլին կարող է կրկին թարմացնել մինիմումները», – կարծում է Nordea Bank-ի վերլուծաբան Դմիտրի Սավչենկոն:
Lloyds Bank-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ այսօր ԱՄՆ-ում կհրապարակվի ՀՆԱ-ի վերանայված գնահատականը II կիսամյակի համար: «Ամենայն հավանականությամբ, այն կհակվի բարձրացման: Սա պետք է շուկայի մասնակիցներին համոզի, որ դոլարին աջակցությունը կպահպանվի», – նշել են փորձագետները:
Ռուսաստանի բանկի կողմից հաստատված դոլարի պաշտոնական փոխարժեքը 2014թ. սեպտեմբերի 27-ին կլինի 38,7243 ռուբլի, ինչը ավելի քան 42 կոպեկով բարձր է այսօրվա փոխարժեքից եւ գրեթե կրկնակի բարձր նախորդ՝ սեպտեմբերի 17-ի ռեկորդից: