Դոլարն արժևորվել է, եվրոն, ռուբլին ու ֆունտը` արժեզրկվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 5-ին կազմել է 481.94 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.19 դրամ՝ նվազելով 0.22 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 684.74 դրամ է՝ նվազելով 0.66 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 5-ին կազմել է 6.97 դրամ` նվազելով 0.08 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ 231.8 դրամ, ոսկի՝ 18,899.7 դրամ, պլատին՝ 14,781.97 դրամ։