Հայաստանում տեսչական մարմինների անկախության մակարդակը կբարձրանա
SocietyՀայաստանում տեսչական մարմինների անկախության մակարդակը կբարձրանա: Այս մասին ապրիլի 4-ին Ազգային ժողովում «Տեսչական ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ներկայացնելիս հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
2015 թվականի հունվարից ուժի մեջ մտած օրենքով բացառվում է տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն ավելորդ միջամտությունը, եւ նշված են միջամտության բացառիկ դեպքերը: Բայց օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել՝ «Տեսչական ստուգումների մասին» օրենքի հետ հակասությունների պատճառով: Նոր օրինագծի նպատակը դրանց վերացնելն է: Դա թույլ կտա բարձրացնել պետական ստուգումների անկախությունը, ինչը նշանակում է ավելացնել նրանց մոտիվացիան եւ կանխատեսելիությունը, բարձրացնել տնտեսական մրցակցության մակարդակը:
Նոր կարգով աշխատող առաջին մարմինը կդառնա Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գործող շուկայի վերահսկողության տեսչությունը: Դրա ղեկավարն ու տեղակալը (տեղակալները) կնշանակվեն վարչապետի կողմից, մյուս աշխատակիցները՝ տեսչության պետի: Նախարարությունն այլեւս չի միջամտի նշանակումների կարգին:
Տեսչության կառավարման խորհուրդն 9 անդամ կունենա. 3-ը՝ հասարակական հատվածից (սպառողների իրավունքների պաշտպանության, գործատուների, ինչպես նաեւ գիտական կազմակերպություններից), մյուսները՝ ոլորտի համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ: Սրանց մեջ կմտնեն էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության եւ տարածքային կաառավարման նախարարությունները:
Նախարարությունը կսահմանի միայն ոլորտային քաղաքականությունը եւ չի կարողանա միջամտել տեսչական ընթացիկ գործունեությանը: