«Վերնիսաժի գործով» կալանավորված Վալերի Հովհաննիսյանը տեղափոխվել է «Նուբարաշեն»
«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված Վալերի Հովհաննիսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նորից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Վալերին այժմ գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում, վիճակը կայուն է, համապատասխանում է տարած վիրահատությանը:
Նշենք, որ մեղադրյալին «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել սեպտեմբերի 11-ին: Կալանավորի հայրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ որդու վիճակը շատ վատ է, նրան համապատասխան բուժում չեն նշանակում:
Շարունակությունն՝ այստեղ: