Անի Գրիգորյան. Պատերազմը մի քանի օրից կդադարի
LifestyleՊայծառատես Անի Գրիգորյանը բոլորիս նման հուզված հետևում է ղարաբաղյան իրադարձություններին:
- Դեռ հունվար ամսին լրատվամիջոցներից մեկով տեղեկացրել էի սպասվող պատերազմի մասին: Որպես հայ մարդ ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում ամեն մի զինվորի ընդհատված կյանքի համար:
- Ի՞նչ կանխատեսումներ ունես կապված Արցախի հետ:
- Պատերազմը մի քանի օրից կդադարի: Մեր հույսը մեր անկոտրում բանակն է ու հայ մարդը: Աշխարհի կողմից մենք հաղթող կողմ ենք ճանաչվելու հենց մեր շնորհիվ, ոչ թե այլ պետությունների ու կառույցների միջամտությամբ:
- Գերիների հետ ինչ կլինի:
-Հուսանք ու աղոթենք, որ տուն կվերադառնան: Կոչ եմ անում ամբողջ հայությանը միասնական լինեն բոլոր ճակատներով: Ես անձամբ կանգնած եմ հայոց բանակի կողքին, պատրաստ եմ օգնել նյութապես որքան պետք է: Հրավեր ունեի Ղրիմից հեռուստահաղորդման մասնակցելու համար, արդեն այնտեղ պետք է լինեի, բայց նախընտրեցի մնալ Երևանում և ուժերս, էներգիաս օգտագործել հայ զինվորի համար: