Ավտոբուսի ռմբակոծության հետևանքով զոհված սիսիանցի կամավորների աճյունները հանձվեցին հողին (լուսանկարներ)
SocietyԱյսօր Սիսիանում կայացել է սիսիանցի կամավորների հուղարկավորությունը, որոնք զոհվեցին ադրբեջանական անօդաչու սարքի ռմբակոծության արդյունքում, երբ հակառակորդը անօդաչու սարքով ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը:
Կամավորների աճյունները ամփոփվեցին պանթեոնում:
Հիշեցնենք, որ կամավորների մեջ էին սիսիանի գյուղերի երկու գյուղապետեր: Սիսիանցի կամավորներիցց զոհվածները 6-ն էին՝ Մայիս Միրզոյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը, Սերգեյ Դանղյանը, Սեդրակ Ասրյանը եւ Եղիշե Նիկալյանը:
Նրանց հետ զոհված Դավիթ Սարգսյանի հուղարկավորությունը վաղն է:
Ներկայացնում ենք նրանց լուսանկարները:
