Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրադադարը չի նշանակում ռազմական գործողությունների ավարտ. ռազմական փորձագետ

Society

Իրականացրած ռազմական գործողությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փորձն է՝ վերականգնելու իր քաղաքական իմիջը: Եթե նա կրկին ունենա ներքաղաքական խնդիրներ, չի բացառվում, որ կփորձի փրկել իրավիճակը՝ կրկնելով այս սցենարը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ և համակարգող Կարեն Վրթանեսյանը: Նա նաև նշեց, որ հայտարարված հրադադարը չի նշանակում ռազմական գործողությունների ավարտ, իսկ տեղեկատվական պատերազմները երբեք չեն դադարի:
 
«Հրադադարը կարող է նաև նոր ուժեր բերելու և ռազմական գործողությունները վերսկսելու նպատակ հետապնդել»,- ավելացրեց մասնագետը:

Գնահատելով հայկական, ադրբեջական և միջազգային լրատվադաշտը վերջին օրերին՝ Վրթանեսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից սոցցանցերում գործում էին ինչպես կեղծ օգտատերեր, այնպես էլ իրական մարդիկ, ովքեր հիմնականում իշխող կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ էին: Այս անգամ հայ հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածելու հարցում նրանք ոչ այնքան ակտիվ գործունեություն ծավալեցին: Առաջին իսկ րոպեներից նրանք փորձում էին համոզել իրենց բնակչությանը, թե ունեն մեծ նվաճումներ, ու թաքցնում էին իրենց կարուստների մասշտաբը:

«Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ները բնակչության ուղեղների լավ լվացում են արել»,- ի մի բերելով խոսքը՝ ասաց Վրթանեսյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի կողմից որոշակի պայմանավորվածություններ կային նաև միջազգային մամուլում՝ իրադարձությունները խեղաթյուրված ներկայացնելու համար, բայց նպատակին նրանք չհասան: «Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես էին նրանք փորձում ապատեղեկատվություն տարածել գումարի դիմաց, սակայն՝ անօգուտ»,- ընդգծեց ռազմական փորձագետը: Մյուս կողմից՝ CNN-ի ծրագրերից մեկի ընթացքում խոսվեց Ալիևների ընտանիքի օֆշորային ընկերութ յունների մասին, իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարն Էլմար Մամեդյարովը ներկայացվեցին իբրև իրավահավասար  պաշտոնյաներ:  Վրթանեսյանն իր խոսքում նշեց, որ հայկական կողմը իրականացրեց արագ և լուրջ մոբիլիզացիա: Թե լրատվամիջոցները, անհատները՝ բլոգերները, սոցցանցերում ակտիվ օգտատերերը, սկսեցին տարբեր ուղղություններով աշխատել:

«Ապրիլի 2-ին մինչև կեսօր ադրբեջանական մեդիան լռում էին, ուստի միջազգային լրատվամիջոցների համար ինֆորմացիայի միակ աղբյուրը հայկական ԶԼՄ-ներն էին»,- իր հերթին նշեց մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը:

Հնարավոր է՝ ադրբեջանական մեդիան սպասում էր հանձնարարությունների, թե ինչպես պետք է ներկայացնել իրավիճակը: «Կարևոր է արձանագրել, որ միջազգային խոշոր լրատվամիջոցները հիմնականում աշխատում էին հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տվյալները, և բավականին ակտիվորեն օգտվում էին նաև ղարաբաղյան լրատվամիջոցների, ՊՆ, ԱԳՆ և նախագահի մամուլի խոսնակի փոխանցած տեղեկատվությունից»,- հավելեց Յալանուզյանը: Այս առումով՝ հայկական կողմի տեսակետը լսելի եղավ շատերի համար: Նրա գնահատմամբ՝ հայկական մեդիայի ճնշող մեծամասնությունը այս օրերին իրադարձությունները լուսաբանել է գիշեր-ցերեկ և շատ օպերատիվ՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և ներկայացնելով ճշտված ինֆորմացիա:  Մասնագետները նաև հավելեցին, որ ադրբեջանցի հաքերները բազմաթիվ հայկական լրատվական կայքերի վրա հարձակումներ են գործել՝ չբացառելով նաև այն տարբերակը, որ այդ հարցում հակառակորդին օգնել են Թուրքիայից:

Միջազգայնագետ էդգար Էլբակյանը ավելացրեց, որ Ադրբեջանի թույլ կողմն այն է, որ ինֆորմացիայի միակ աղբյուրը պետական լրատվամիջոցներն են, նրանք չունեն այլընտրանք: Ըստ նրա՝ հայկական տեղեկատվական դաշտը կեղծ օգտատերերով լցված չէ, իսկ հայ միջին վիճակագրական օգտատատերը ադրբեջանականից ավելի գրագետ է: Միջազգայնագետի գնահատմամբ՝ տեղեկատվական դաշտում կա ինքնակազմակերպում. մենք ավելի զգոն ենք դարձել ապատեղեկատվություն տարածելու հարցում:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025