Շավարշ Քոչարյանը հիշեցնում է՝ Ղազախստանը ոչ միայն ԵԱՏՄ, այլև թյուրքալեզու պետությունների անդամ է
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետների առաջիկա նիստի անցկացման վայրը փոխելու՝ Ղազախստանի առաջարկին,հիշեցրեց, որ վերջինս ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է:
«Հանդիպումը հետաձգվում է, որովհետև անդամ պետություններից մեկն է նման ցանկություն հայտնել: Առանց անդամ երկրներից որևէ մեկի մասնակցության հնարավոր չէր անցկացնել նիստը»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման առաջարկ արել է Ղազախստանը:
Լրագրողների հարցին, թե Ղազախստանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, հնարավո՞ր է այդ պատճառով է նման առաջարկ արել, Շավարշ Քոչարյան ասաց, որ ենթադրություններ անել չի կարող և ավելացրեց. «Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև թյուրքալեզու պետությունների անդամ է»: