Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկրապահը մարտական դիրքերում է, իսկ ԵԿՄ վարչության բոլոր շտաբերում շարունակվում է կամավորականների ցուցակագրումը

Society

Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, եղել է հայոց բանակի ստեղծողը:

1988-89 թվականներին, երբ արյունարբու ոսոխը արցախցու արդար պահանջին Սումգայիթի եւ այլ բնակավայրերի ջարդեր հակադրեց, ապա` հայ ազգին պատերազմ պարտադրեց, ազգի սերուցքը համախմբվեց երկրապահ կամավորական ջոկատներում: Հետագայում ջոկատները միավորվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կազմակերպական ջիղի շնորհիվ: Երկրապահ կամավորականները կարողացան հաղթական հրադադար պարտադրել թուրքին` ազատագրելով հայրենյաց սահմաններ, ստեղծելով անվտանգության գոտի:

Սպարապետի իրավահաջորդ Զորավար Մանվել Գրիգորյանը լավ է յուրացրել` Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով Զորավարը կայացրեց երկրապահական եռասերունդ ընտանիքը, որում պատանի եւ երիտասարդ երկրապահները, ավագ սերնդի կողքին կրթվում ու դաստիարակվում են հայրենասիրական ոգով: Երկրապահը գործակցության հուշագրեր ստորագրեց պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, այլ նախարարությունների հետ: Այս բոլոր կառույցներով համատեղ, նաեւ` հայ առաքելական եկեղեցու սպասավորների ներգրավմամբ անցկացվում են հրամանատարասերժանտական դասընթացներ, որի նպատակը լիարժեք քաղաքացի եւ  հայրենիքի զինվոր դաստիարակելն է:

Եվ ահա, այս պայմաններում բնական էր երկրապահական ընտանիքի արձագանքը թուրք-ազերիների կողմից հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտմանը: Անմիջապես Երկրապահում ստեղծվեցին օպերատիվ շտաբեր` կենտրոնական շտաբը վարչության շենքում եւ ենթաշտաբեր բոլոր մարզային խորհուրդներում, բոլոր տարածքային բաժանմունքներում: Բազմահազար երկրապահներ դիմեցին ցուցակագրվելու եւ առաջնագիծ գործուղվելու խնդրանքով: Առաջին իսկ օրը Արցախ ուղեւորվեցին հազարավոր երկրապահներ` վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ:

Արցախում կամավորականներին դիմավորեց վարչապետ Արա Հարությունյանը, որից հետո Զորավարի հետ առանձնազրույց ունեցավ, ապա` կամավորականների հրամանատարներին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Զորավարն ու Արցախի նախագահը սահմանային իրավիճակի վերլուծություն արեցին, ինչի հիման վրա կատարվեց կամավորականների բաշխումն ըստ հենակետերի:

Հանրապետության բոլոր մարզերից, բոլոր բնակավայրերից առաջնագիծ հասած երկրապահները դիրքավորվեցին հենակետերում, այսօր բանակում ծառայություն իրականացնող քաջերի կողքին: Թուրքը նենգադավ է, եւ չնչին րոպեական հաջողության հասել էր հանկարծակի ուխտադրուժ հարվածի շնորհիվ: Սակայն, հայկական զինված կազմավորումները շատ արագ վերադարձրին կորցրած դիրքերն ու վերահսկողություն հաստատեցին սահմանի ամբողջ երկայնքով: Ցավալի է միայն, որ նահատակվեցին առյուծ տղաներ, իսկական հայրենասեր քաջեր: Փառք ու պատիվ նրանց. Ինչպես Զորավարն է ասում` այս քաջերի ոգիները սավառնում են երկնքում` այնտեղից էլ երաշխավորելով մեր անդորրը: Այս տղաներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են:

Թշնամու կորուստները, բնականաբար, անհամեմատ շատ են: Ոսոխը, կորցնելով նաեւ մեծաքանակ ծանր տեխնիկա, հետ շպրտվեց իր դիրքերը: Տղաների ոգին բարձր է ու մարտական:

Ու մինչ տղաներն առաջնագծում նեղում էին ոսոխին` հարկադրելով դարձյալ գալ կրակի դադարեցման վերաբերյալ գոնե բանավոր համաձայնության, ԵԿՄ վարչության կենտրոնական շտաբում եւ բոլոր տարածքների ենթաշտաբերում շարունակվում է կամավորականների ցուցակագրումը` մարդկանց հոսքը չի դադարում:

Ցուցակագրված եւ առաջնագիծ մեկնելու իրենց հերթին սպասող կամավորականների հետ տարվում է հրահանգավորման աշխատանք` ծանոթացում զենքին կամ շատերի համար` վերհուշ: Մարտական ոգին այստեղ էլ բարձր է` մարդիկ վճռական են եւ հայրենասիրական երգերով, պարով են սպասում առաջնագիծ մեկնելու հերթին:

Քիչ չէին նաեւ մարդիկ, ովքեր նյութական աջակցություն էին ցուցաբերում առաջնագծին, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով:

Եռասերունդ երկրապահական ընտանիքը, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների ուղեկցությամբ նաեւ այցելեցին զինվորական հոսպիտալներում բուժվող վիրավոր զինվորներին, կամավորականներին:

Հայ ազգը միասնականության հերթական օրինակը ցույց տվեց աշխարհին: Համազգային խնդիրը համախմբել էր ողջ հայությանը, առանձին հայտարարություններով` զինվորագրվելու եւ առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն հայտնեցին նաեւ Երկրապահի` արտերկրի ներկայացուցչությունները: Իսկ Հանրապետության բոլոր բնակավայրերում կամավորականների հոսքն անդադար է:         

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025