«Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հետ կապված որևէ միջամտություն չի նախատեսվում
Society«Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հետ կապված որևէ միջամտություն չի նախատեսվում
Արձագանքելով Վ. Սարգսյան փողոցին հարակից այգու շատրվանների պահպանման առնչությամբ շրջանառվող մտահոգությանը, հայտնում եմ, որ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հարևանությամբ, իրականացվում են տվյալ տարածքում երկար տարիներ գործող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքներ: Նաև նշեմ, որ իրականացվող արդիականացման աշխատանքների շրջանակում շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում:
Նաև հարկ եմ համարում հիշեցնել, որ տարիներ առաջ կառուցված տվյալ սրճարանի նախկին տեսքը, որի լուսանկարները ևս առկա են,ակնհայտ են դարձնում, որ այն ոչ միայն աղավաղում էր այգու և շատրվանների տվյալ հատվածի ամբողջ տեսքը, այլև տեխնիկապես ավելի ապահով և այգուն համահունչ դարձնելու կարիք ուներ:
Վստահեցնում եմ, որ սրճարանի արդիականացման աշխատանքները խստորեն վերահսկվում են մեր համապատասխան մասնագետների կողմից:
Երևանի քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան