Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրակի դադարեցման ճնշումը եկել է Մոսկվայից. Գարիկ Քեռյան

Society

Ռուսաստան- Արևմուտք հակամարտության պայմաններում Ռուսաստանին ընդհանրապես ձեռք չէր տալիս ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության խորացումը, և, հավանաբար, կրակի դադարեցման ճնշումը եկել է Մոսկվայից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքականինստիտուտների և գործընթացներիամբիոնի վարիչքաղաքականգիտությունների դոկտորպրոֆեսորԳարիկ Քեռյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին:

-Պարոն Քեռյան, վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զարգացումներից ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք:

-Մտորելով այս իրադարձությունների շուրջ` ընդհանուր գծեր գտա 2008 թվականի ռուս- վրացական պատերազմի հետ: Ինչ-որ մեկը զոհ գնաց իր իսկ ամբիցիաներին, սխալ հաշվարկներին, և ինքը զրոյացվեց որպես քաղաքական գործիչ, որպես պետական ղեկավար: Եթե 2008 թվականին այդ նույն խոսքերը հղում էին Միխեիլ Սաակաշվիլիին, ապա հիմա նույնը կարելի է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Այն, ինչ նա ձեռնարկեց, փաստացի, հերթական անգրագետ ավանտյուրան էր, որն ավելի նվազեցրեց  նրա հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմից զիջ ումներ կորզելու գործում:

Խոսվում է Ալիևի հովանավորների մասին, շատ վերլուծաբաններ մատնանշում են Թուրքիան: Ալիևը հանդիպումներ է ունեցել Էրդողանի հետ, հանդիպումներ են եղել նաև ԱՄՆ-ում: Որտեղի՞ց եկավ այդ հրահանգը, այս հարցին պատասխանելու համար մի փոքր ժամանակ է պետք:

-Ի՞նչը ստիպեց Ադրբեջանին դիմել հրադադարի:

-Հավանաբար, պլանների տապալումը: Օրինակ, ինչու Սաակաշվիլին գնաց հրադադարի և ընդունեց Սարկոզիի և Պուտինի առաջարկած պայմանները, որովհետև զգաց, որ ձեռնարկած կամպանիան լրիվ տապալվեց: Նույնը և այստեղ. Ալիևը գնաց հրադադարի, որվհետև ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում քաղաքական կապիտալի լուրջ կորուստներ կկրեր: Հիմա, երբ հրադադարը կնքվեց նախկին դիրքերի վերականգնումով, Ալիևը կարող է իր քարոզչամեքենան գործի դնել, խոսել այն մասին, թե իբր հայերն են հարձակվել և ինքը ստիպել է հայերին հետ գնալ իրենց դիքերից: Եթե հրադադարը չլիներ, ապա կ արող է լրիվ պարզվեր  իրողությունը, ադրբեջանական բանակի ցածր կազմակերպվածությունը,  բարոյական ցածր աստիճանը և նրա ռազմական իմիջը կարող էին ընդհանարպես պայթել փուչիկի նման: Ահա այս առումով ևս ստիպված էր արագ գնալ հրադադարի: Մյուս կողմից՝ այն պատվիրատուն, ով նրան դրդել էր, հավանաբար պատվիրեց նաև արագ կերպով հրադադար կնքել: Հակված եմ կարծելու, որ Ռուսաստան- Արևմուտք հակամարտության պայմաններում Ռուսաստանին ընդհանրապես ձեռք չէր տալիս նման խնդրի խորացումը, և կրակի դադարեցման ճնշումը, հավանաբար, եկել է Մոսկվայից:

-Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքը:

-Միջազգային հանրության գնահատականը նորից նույն անատամ հայտարարությունն էր: Ասենք, դատապարտեին Արդբեջանի ագրեսիան և պաշտպանեին Ղարաբաղի գործողությունները. նման բան չկար, հստակ չէր: Չիմացող մարդկանց թվում էր, թե երկու կողմերը մտել են պատերազմի մեջ: Բայց հետաքրքիր առաջընթաց նկատվեց ԱՄՆ-ի կողմից, Պետդեպարտամետի հայտարարության մեջ առաջին անգամ տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին դրվեց ինքնորոշման իրավունքը:  

-Քաղաքական, դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ ունի անելու հայկական կողմը:

-Հիմա մեր դիվանագիտությունը պետք է քնից զարթնի, ակտիվ կերպով շոշափի Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի տրամադրությունները: Այս պատերազմն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին ստիպելու է աշխատել և նոր փաստաթուղթ առաջ բերել: Մեր ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսը պետք է շատ ակտիվ աշխատեն, որ այդ փաստաթղթում, որը, չեմ կասկածում, մոտ ապագայում կլինի, առավելագույնս հաշվի առնվի այս պատերազմում ունեցած հաղթանակը և չփոշիացվի այն, ինչ ձեռք է բերվել կորուստների գնով:  

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025