Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յուրգեն Կլոպին անակնկալ է սպասվում. Տուխել

Sport

«Սիգնալ Իդունա Պարկ»-ում կայացել է Դորտմունդի«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ՝ ԹոմասՏուխելի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը խոսել է Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Տուխելը իր նախկին թիմի՝ «Մայնց 05»-ի դեմ խաղում ևս մեկ անգամ ապացուցեց իր բարձրակարգ մարզիչ լինելու փաստը, Բունդեսլիգայի 26-րդ տուրում իր հարկի տակ հաղթելով «Մայնց 05»-ին 2:0 հաշվով: Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզչին այս անգամ նույնպես հնարավորություն է ընձեռվել հերթական անգամ ապացուցել, որ նա «դեղնասևերի» թիմի արժանի մարզիչ է:

«Բորուսիա Դորտմունդ»-ն ընդդեմ«Լիվերպուլ»-ի 

Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչում դորտմունդցիները կհյուրընկալեն անգլիական ակումբին, որի գլխավոր մարզիչը 2015 թվականի հոկտեմբերի 8-ից «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպն է: Ֆանտաստիկ վիճակահանություն է տեղի ունեցել: Տուխելը և Կլոպը նախկինում գլխավորել են «Մայնց 05»-ը, հետագայում Կլոպը դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզի չը, իսկ այժմ Տուխելն է նրա փոխարեն դորտմունդյան ակումբի ղեկին: Այս հանդիպումը նախկին ու ներկա մարզիչների ռազմավարական բախումն է:

Եվրոպայի լիգայի 2015-2016 մարցաշարում երկու մարզիչների անցած ճանապարհը համառոտ

Յորգեն Կլոպը Եվրոպայի լիգայի մրցաշարում, որպես «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ, անցկացրել է 8 խաղ, որոնցից չորսում իր թիմը հաղթանակ է տոնել, ևս 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Թոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի մրցաշարը «Բորուսիա»-ի հետ սկսել է 3-րդ որակավորման փուլից: Ընդհանուր հաշվարկով Տուխելն անցկացրել է իր թիմի հետ 14 հանդիպում, որոնցից 11-ում դորտմունդցիները հաղթանակ են տոնել, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, ևս երկու հանդիպումում, որոնք որոշիչ ելք չեն ունեցել թիմի համար, «Բորուսիա»-ն պարտվել է C խմբում ընդգրկված ռուսական «Կրասնոդար» և հունական «ՊԱՕԿ» թիմերին, համապատասխանաբար 1:0 և 0:1 հաշվով: Խմբային մրցաշարում ամենախոշոր հաշիվը «դեղնասևերը» գրանցել են ադրբեջանական «Գաբալա» ակումբÕ « հետ խաղում ՝ 4:0:

Տուխելի մտորումները «Լիվերպուլ»-ի մասին

«Լիվերպուլ»-ը խաղից խաղ ավելի լավ է դրսևորում խաղադաշտում: Մեզ համար նրանք չափազանց բարդ մրցակից են: Դժվար կլինի ճեղքել պաշտպանությունը և ստեղծել գոլային պահեր, քանի որ նրանք շատ արագ են կազմակերպում նահանջը: Մեր ֆուտբոլիստները կարող են հանդես գալ իրենց լավագույն կողմերով: Նրանք մի քանի շաբաթ և ամիս շարունակ ապացուցում են, որ կարող են ցուցադրել բարձր որակ և աշխատասիրություն:

Մենք, ըստ էության, հաշվի ենք առնում կատարել փոփոխություններ, ինչը չենք արել մինչ այս պահը, քանի որ թիմը դիտվում էր հանգիստ և կենտրոնացած: Մենք այս հանդիպմանը մոտենում ենք հավասարակշռված և մանրամասն ուսումնասիրում ենք հնարավոր զարգացումները: Լավագույն արդյունավետությունը՝ երբ ամենաբարդ խնդիրները լուծված են», -ասել է Թոմաս Տուխելը:

Տուխելը՝ Յորգեն Կլոպի մասին

«Երբ Կլոպը գլխավորում էր «Բորուսիա»-ն, իսկ ես «Մայնց 05»-ը, նա այս թիմերի միջև ամեն խաղից առաջ իր ֆուտբոլիստներին մոտիվացնում էր` ասելով, որ հանդիպման ֆավորիտը «Մայնց 05»-ն է, և ամեն անգամ հաղթում էր: Նա թիմին ներշնչում էր ետնապահ ակումբի զգացողություն, ինչը տալիս էր իր արդյունքը: Այս անգամ մենք թույլ չենք տա նման բան», - ասել է Թոմաս Տուխելը:

Ինչպե՞ս կդիմավորեն Կլոպին Դորտմունդում 

«Յուրգեն Կլոպին սպասում է անակնկալ, ոչ ոք չի մոռացել «Բորուսիա»-ում նրա կատարած աշխատանքի մասին: Սակայն մրցավարի սուլիչից հետո ամեն բան կփոխվի և նրա հիմնական նպատակը կլինի արդյունքի հասնել «Բորուսիա»-ի դեմ խաղում»,- նշել է Տուխելը:

Սպասվող մարտավարությունը

Ինչպես բոլորս գիտենք Թոմաս Տուխելը մամուլի ասուլիսների ժամանակ միշտ խուսափում է հայտարարել մեկնարկային կազմը: Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ի նախնական մեկնարկային կազմում ապրիլի 6-ի դրությամբ հայտավորված են դարպասապահ Ռոման Վայդենֆելերը, պաշտպաններ Լուկաշ Պիշչեկը, Մաթս Հյումելսը, Սոկրատիս Պապաստադոպուլոսը, կիսապաշտպաններ Նուրի Շահինը և Յուլիան Վայգելը, հարձակվողական ոճի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Շինջի Կագավան, Մարկո Ռոյսը, ազատ հարձակվողի դիքում Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Դորտմունդյան ակումբի մարզիչը ընտրել է 4-2-3-1 նախնական հայտարարված շարվածքը:

Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչի «Բորուսիա Դորտմունդ»-«Լիվերպուլ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին «Վերֆալեն շտադիում» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:05-ին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank