Երևանի բազմազավակ մայրերն անակնկալ շնորհավորանքներ են ստացել Մայրության և գեղեցկության օրվա առիթով
SocietyԵրևանում բնակվող բազմազավակ և կարիքավոր 125 ընտանիքներ ապրիլի 7-ին շնորհավորանքներ, ծաղիկներ ու դրամական աջակցություն են ստացել Երևանի քաղաքապետի և ՀՀԿ կանանց խորհրդի անունից:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բազմազավակ ընտանիքներին են այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Բազմազավակ մայրերի հետ զրույցի ընթացքում հյուրերը նշել են, որ ապագայում ևս իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները հնարավորինս սատարելու են կարիքավոր ընտանիքներին՝ օգնելով թեթևացնել բոլոր նրանց հոգսերը, ովքեր մեր օրերում չեն խուսափում լինել բազմազավակ մայր և հոգ տանել մեր ապագա սերունդի մասին:
Մայրերը շնորհակալություն են հայտնել անակնկալի, մշտական ուշադրության և հոգածության համար: