Ես եմ Արցախը. Անտոն Նոսիկ
LifestyleՌուս հայտնի բլոգեր, լրագրող, հասարակական գործիչ Անտոն Նոսիկն իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Vesti.ru, Lenta.ru, Gazeta.ru եւ NEWSru.com կայքերի նախկին խմբագիրը Facebook-յան իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ցուցադրում է «Ես եմ Արցախը» գրառումը։
Դրանով Նոսիկն իր ձայնն է բարձրացնում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների վերաբերյալ։