Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը
EconomicsՀայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փասթաղթեր: Այդ մասին Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:
«Քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Մեդվեդևը նշեց, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար: