Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը խորանարդ մետրի համար կկազմի 150 դոլար
EconomicsՌուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչեւ 150 դոլար:
Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով սպառողների համար գազի սակագնի նվազեցման մասին հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց. «Այդ հարցը կքննարկի և որոշում կկայացվի»:
Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ վարչապետը նշել էր, որ քննարկել են Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ: