ՀՀ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը
EconomicsՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:
«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով պետական արտահանման վարկի տրամադրման համար:
Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտին» պայմանագիրը ստորագրելու հարցում»,- ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ասել է Հովիկ Աբրահամյանը: