Բալես, հլը նայի ինչքան մարդ ես փրկել. առաջնագծում զոհված 21-ամյա Սարգիս Սահակյանին վերջին հրաժեշտը տվեցին
BlogՎիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Հրազդանում մասնակցել ենք Թալիշում զոհված 21ամյա Սարգիս Արմենակի Սահակյանի հուղարկավորությանը: Եկեղեցիի ներսում տեղ չկար, նաև դրսում հսկայական շառավիղով սկի մի 5 սանտիմերտ ազատ տեղ չկար, շատ ծանր մթնոլորտ էր... թաղման մարշի թմբուկի ամեն մի հարվածի հետ, քո սիրտն էլ է բաբախում: Մի դրվագ ոււղեղիցս դուրս չի գալիս, դին եկեղեցուց հանելուց իր մայրն էր առաջինը դուրս եկել, և բարձր չէ, բայց լսելի ասում էր՝ բալես հլը նայի ինչքան մարդ ես փրկել, հլը նայեք բալես ինչքան մարդ է փրկել... նկարագրելու չի.. կուզեի սփոփանքի խոսք ասեի, բայց դե ի՞նչ ասես... Մի բան էլ կա, որ շատ կուզեի արած լինեի, բայց մարդիկ չէին ընկալի, կարող է դուք էլ չընկալեք, բայց կուզեի, շատ կուզեի ծափողջույներով Հերոսին ճանապարհ դնեի... այդ կնոջ որդու նման Քաջերին մենք պետք է ծափողջուններով ճանապարհ ենք, ես ծափողջույններով եմ իրենց ճամփու դնելու... Փառք ու պատիվ բոլոր Հերոսներին՜