ՊԵԿ-ն օֆշորային գործարքների մասին տեղեկատվությունը ստուգում է հարկերից խուսափել- չխուսափելու տեսանկունից. Միրումյան
EconomicsՊետական եկամուտների կոմիտեն օֆշորային գոտում գործունեություն ծավալելու վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվություն ստուգում է և դիտարկում՝ արդյոք այն չվճարված հարկերի պատճառ է դառնում, թե ոչ:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ «վերջերս հայտնի հարձավ ԴԱՀԿ պետ ի օֆշորային գործարքի մասին»: «Որքանով է հավաստի այդ տեղեկատվությունը, ես չգիտեմ, բայց հավատացած եղեք, որ ՊԵԿ-ը ստուգելու իր գործառույթները կիրականացնի: Ցանկացած տեղեկատվություն, որ հրապարակվում է, ստուգվում է դրա ճշմարտացիությունը և հատկապես այն, թե կան դրա արդյունքում հարկային պլանավորումներ, չվճարված հարկեր, թե ոչ:
Ի վերջո ՊԵԿ-ին հետաքրքրում են հարկային վճարումները: Եթե դրանք չկան, ապա խնդիր է, եթե կան, ուրեմն ՊԵԿ-ը գլոբալ առումով խնդիր չունի»,-ասաց Միրումյանը:
Պաշտոնյայի խոսքով` օֆշորում գործունեություն իրականացնելն անմիջականորեն չի ենթադրում հարկերից խուսափում:
«Կարող է տնտեսվարող սուբյեկտը օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն լինի, բայց հարկերը վճարի օրենսդրությամբ սահմանված կարգով»,-հավելեց նա: