Ի՞նչ անօդաչուներ են պտտվում Ստեփանակերտի երկնքում
SocietyArtsakhpress.am-ը գրում է.
Ստեփանակերտի երկնքում արդեն երեք օր է պտտվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք նկարահանումներ են կատարում Պան Արմենիան Մեդիա Գրուպի համար:
Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչ Վահան Ստեփանյանը, սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված՝ նրանք մեծ անձնակազմով գտնվում են Ստեփանակերտում, որտեղից ամենօրյա հեռարձակում են կազմակերպում «Արմենիա» հեռուստաընկերության համար: «Ստեփանակերտի գեղեցիկ համայնապատկերը և տիրող առօրյան լսարանին ներկայացնելու համար, մենք պարբերաբար նկարահանումներ ենք կատարում նաև երկնքից՝ անօդաչու թռչող սարքերով, որպեսզի ավելի ամբողջական ներկայացնենք Ստեփանակերտի հմայքը»,- ասել է Վ. Ստեփանյանը:
Ի դեպ, այդ սարքերից կատարված լուսանկարներից մի քանիսին կարող եք ծանոթանալայստեղ:

