Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եվրալիգայում» շատ հարցեր անպատասխան մնացին

Sport

«Եվրալիգայի» խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները դեռևս ոչինչ չեն հստակեցրել:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 7-ին կայացել են եվրոպական ֆուտբոլի երկրորդ խոշոր մրցաշարի 1/4 եզրափակիչի հանդիպումները` անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվել է Դորտմունդի «Բորուսիային», Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևիլիային», պորտուգալական «Բրագան» հյուրընկալել է Դոնեցկի «Շախտյորին», իսկ իսպանական «Վիլյառեալը» ուժերը չափել է Պրահայի «Սպարտայի» հետ:

Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում հիմնականում Հենրիխ Մխիթարյանի թիմի` «Բորուսիայի» մրցելույթն էր: Ներկայում «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպի համար այս խաղն առաջինն էր «Սիգնալ Իդունա Պարկ» մրազադաշտում որպես «Բորուսիայի» նախկին մարզիչ, ինչն էլ լրացուցիչ հետաքրքրություն ու ինտրիգ էր ապահովել:

«Բորուսիան» առաջին խաղակեսը բավականին ակտիվ սկսեց` փորձելով արագ գոլ հեղինակել, սակայն առաքելությունը չիրագործվեց: Որոշ ժամանակ անց «Լիվերպուլը» հավասարեցրեց խաղը` փորձելով սեփական գրոհները ձեռնարկել:

Առաջին խաղակեսում ուշադրության կենտրոնում Մխիթարյան-Մարկո Ռոյս-Օբամեյանգ տրիոն էր, որն ընթացիկ մրցաշրջանում արդեն 75 գոլի հեղինակ է դարձել: Հանդիպման արդեն 17-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր աչքի ընկնել, սակայն նրա հարվածից հետո դեպի դարպասը սլացող գնդակի առջև կանգնեց անգլիական ակումբի պաշտպան Մամադու Սախոն: Առաջին խաղակեսում գերազանց մրցաշրջան անցկացնող Մխիթարյանը ևս երկու անգամ անհանգստացրեց «Եվրալիգայի» մրցաշարի վերջին 5 խաղերից 4-ում սեփական դարպասն անառիկ պահած «Լիվերպուլի» դարպասապահին. մի դեպքում Մխիթարյանը սայթաք եց ու թույլ հարվածեց, մեկ այլ դեպքում գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

«Լիվերպուլը» փորձեց հակագրոհներ ձեռնարկել, սակայն «Բորուսիայի» պաշտպանությունը հուսալի խաղ էր ցուցադրում: Հանդիպման 36-րդ րոպեին, այնուամենայնիվ, անգլիական ակումբին հաջողվեց գնդակը խաղարկելով հասնել մինչև մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ: Այդտեղ էլ իր արագության հաշվին Դիվոկ Օրիժին կարողացավ մեկ քայլ առաջ մտածել և հարվածեց «Բորուսիայի» դարպասին` գնդակը գլորելով դաշտի տերերի դարպասից ներս:

Սեփական դարպասին գոլ ընդունելուց հետո «Բորուսիան» չընկճվեց. մինչև առաջին խաղակեսի ավարտը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն բոլորն էլ ապարդյուն էին: Մրցավարի՝ առաջին խաղակեսին ավելացրած 4-րդ րոպեին «Լիվերպուլը» կարող էր կոտրել մրցակցին, սակայն դարպասապահի դեմ մեն-մենակ մնացած Օրիժին որոշեց «բարեգործությամբ» զբաղվել:

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին Մխիթարյանի փոխանցումից հետո «Լիվերպուլի» դարպասը գրավեց Մաթս Հյումելսը` հավասարեցնելով հանդիպման հաշիվը և հանգստացնելով իր թիմակիցներին: «Լիվերպուլի» խաղացողներին բավականին զայրացրեց բաց թողած գոլը, և նրանք առաջ նետվեցին. հանդիպման 49-52-րդ րոպեներին 3 հիանալի սեյվ գործեց «Բորուսիայի» դարպասապահը` իր թիմին փրկելով նախ Ադեմ Լալանայի, ապա նաև Մաթանիել Քլայնի ու Ֆիլիպ Կոուտինյոյի հարվածներից:

Մինչև խաղավարտ այլևս գոլեր չգրանցվեցին, թեև թե՛ «Բորուսիան», թե՛ «Լիվերպուլը» շատ մոտ էին նոր գնդակներ հեղինակելուն և հաղթանակի հասնելուն:

«Եվրալիգայի» քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումներում գրանցվեցին բավականին հետաքրքիր, ինչ-որ տեղ մի փոքր անսպասելի արդյունքներ: Սեփական հարկի տակ «Սևիլիային» ընդունած Բիլբաոյի «Ատլետիկը» ողջ հանդիպման ընթացքում տարածքային առավելություն ուներ, 2-րդ խաղակեսի սկզբում Արիս Ադուրիցի օգնությամբ առաջ էր անցել հաշվի մեջ, սակայն «Եվրալիգայի» մրցաշարի գործող չեմպիոնը փորձառության շնորհիվ նախ 56-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա խաղի վերջնամասում` 83-րդ րոպեին Իբորայի գնդակի շնորհիվ շատ կարևոր հաղթանակի հասավ մրցակցի դաշտում:

Մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթանակի հասավ նաև Դոնեցկի «Շախտյորը»: Չնայած «Բրագան» ավելի շատ էր տիրում գնդակին ու գրոհում, սակայն առաջին խաղակեսի վերջում ուկրաինական թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. գոլն իր ակտիվում գրանցեց պաշտպան Յարոսլավ Ռակիցկին: Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» շարունակեց գրոհել և կրկին հաջողության հասավ. հանդիպման 75-րդ րոպեին Մարլոսի փոխանցումով գոլ հեղինակեց Ֆակունդո Ֆերեյրան: «Բրագան» միայն հանդիպման վերջում` 89-րդ րոպեին կարողացավ մեկ գնդակ հեղինակել, որն էլ իր հաշվին գրանցեց 25-ամյա հարձակվող Վիլսոն Էդուարդոն:

Իսպանական «Վիլիառեալը» սեփական հարկի տակ դժվարությամբ հաղթանակի հասավ Պրահայի «Սպարտայի» նկատմամբ: Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Սեդրիկ Բակամբուն առաջ էր մղել «դեղին սուզանավին», սակայն «Պրահայի» ֆուտբոլիստներին հաջողվել էր մինչև ընդմիջում գոլ հեղինակել. աչքի էր ընկել 23-ամյա պաշտպան Յակուբ Բրաբեկը: Երկրորդ խաղակեսը դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին, սակայն Մարիո Գասպարի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: «Վիլյառեալը» չհիասթափվեց և հանդիպման 63-րդ րոպեին Բակամբուի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Իհարկ ե, մինչև խաղավարտ ևս մի քանի հնարավորություններ ստեղծեցին «դեղին սուզանավի» ֆուտբոլիստները, սակայն այդպես էլ ոչ Բակամբուն, ոչ էլ Ռոբերտո Սոլդադոն չկարողացավ մեծացնել հաշվի առավելությունը:

Բնականաբար, առաջին հանդիպումներում գրանցված արդյունքները հնարավորություն են տալիս բոլոր թիմերին հույս ունենալ, որ ընդամենը մեկ շաբաթ անց կայանալիք պատասխան խաղերում բախտը կժպտա իրենց և հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճվի անկախ այն հանգամանքից, թե որտեղ է խաղալու թիմը` սեփական, թե մրցակցի հարկի տակ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank