Ստեփանակերտի հրապարակում կանգնածների շարքում կարևոր չէ, թե ով է օլիգարխ, ով ոչ, բոլորն այդ ժամանակ հավասար են
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում երբեմն դադարում է կրակը, երբեմն կրկին ակտիվանում: Չնայած առաջին օրերի լարվածությունն արդեն անցյալում է, բայց մարդկանց պատրաստակամությունը՝ լինել մեր զինվորների կողքին, շարունակվում է օր օրի ավելանալ:
Ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ եւ երգահան Դավիթ Ամալյանը, ում ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է Հայոց բանակին ու հայ զինվորին,Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակի մասին լսելուց հետո անմիջապես մեկնել է Արցախ, որից հետո Երեւանում կիսատ թողած գործերի պատճառով վերադարձել է այստեղ.
«Երբ լսեցինք այս դժբախռության մասին, անմիջապես մեկնեցինք Ղարաբաղ, բայց էստեղ կիսատ թողնված գործեր կային, էստեղ էլ մեր անհրաժեշտությունը կար, ուստի վերադարձանք Երեւան՝ կրկին հետ գնալու նպատակով: Ի ուրախություն մեզ՝ հիմա կարծես թե առաջին օրերի լարվածությունը չկա ու մեր վերադառնալու կարիքն էլ դեռ չկա: Իհարկե, շատ խորը կսկիծով ցավ եմ զգում մեր զոհված տղերքի համար, ինձ համար մեծ կորուստը եղավ այն, որ ինքս չհասցրեցի կռվել, գնացի Ղարաբաղ, բայց չհասցրի դիրքերում լինել: Միաժամանակ պետք է նկատեմ, որ ընկերներս, ովքեր եղել են դիրքերում, ուղղակի հիացած են մեր երիտասարդ զինվորներով, նրանք էլ հիացած են իրենց ավագներով. Ես երկուսի ցավն էլ տանեմ»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ