Հայաստանում ապրիլի 4-8-ին բանկերի կողմից գնվել է 68.6 միլիոն և վաճառվել 77.2 միլիոն դոլար
EconomicsՀայաստանում ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68 միլիոն 686 հազար 155 դոլար 481,09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77 միլիոն 260 հազար 475 ԱՄՆ դոլար 482,82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս մասին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482,05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 միլիոն 424 հազար 477 EUR 546,31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 միլիոն 771 հազար 301 EUR 550,22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 772 միլիոն 046 հազար 541 ՌԴ ռուբլի 7,03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 370 միլիոն 255 հազար 939 ՌԴ ռուբլի 7,12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.6 մլն ԱՄՆ դոլար: