ԵԱՏՀ-ն շարունակում Է կոնսուլտացիաները ԵԱՏՄ-ի թվային տարածության ձեւավորման հարցերի շուրջ
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանի նախագահությամբ ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի Է ունեցել կլոր սեղան, որին մասնակցել են բիզնես-հանրակցությունների, համալսարանների եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչները: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի հարցերը:
Ինչպես տեղեկացնում է ԵԱՏՀ-ի ապրիլի 8-ի մամուլի տեղեկագրին, կլոր սեղանի մասնակիցները կարեւորել են պաշտպանել են ԵԱՏՄ-ի թվային տարածության ձեւավորումը:
Միջոցառման ընթացքում փորձագետները եւ շուկայի մասնակիցները առաջարկություններ են ներկայացրել կարգավորման եւ գործիքների, այդ թվում՝ վճարային գործիքների ստեղծման վերաբերյալ՝ Միության երկրների թվային շուկաներին սպասարկելու, ինչպես նաեւ բաշխված մարդկային ռեսուրսների եւ տվյալների մշակման արդեն գոյություն ունեցող ռեսուրսների օգտագործման գործում իրավասությունների տարբեր կենտրոնների հնարավորությունների միավորման համար՝ թվային տրանսֆորմացիայի նախագծերի արագ եւ արժեքի առումով օպտիմալ գործարկման նպատակով:
Կլոր սեղանի մասնակիցների մեծամանությունը նշել Է թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրացման պրակտիկայում ակտուալ բիզնես-մոդելների եւ ժամանակակից ստանդարտների արագացված բեռնման անհրաժեշտությունը: Առաջարկվել Է առանձնացնել մարդկային ներուժի զարգացման հարցերի ենթախումբ: