Արծրուն Հովհաննիսյանը զոհված զինծառայողների լուսանկարներ է հրապարակել
BlogՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներ, ինչպես նաև տվյալներ նրանց հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասին։ 
շարքային Պետրոսյան Արտակ Այգավարդի
Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Տաշիրի ԶԿ։
Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 17:00։
Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00։
Հասցե` Լոռու մարզ.գ.Մեծավան։

կրտսեր սերժանտ Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Արաբկիրի ԶԿ։
Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18:00։
Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00։
Հասցե` Կոնդի եկեղեցի։

շարքային Աղաջանյան Միշա Կամոյի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Ապարանի ԶԿ։
Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18:00։
Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00։
Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Վարդաբլուր։

ազատամարտիկ Ճարտանյան Սուրեն Միսակի
Ծնված 1955թ., Արաբկիրի ԶԿ։
Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18: 00։
Հուղարկավորությունը`11.04.2016թ. ժամը 14:30։
Հասցե` Մալաթիա,Սբ Աստվածածին եկեղեցի։