ԵԱՀԿ-ն չունի զոհված մարդկանց թվի վերաբերյալ տվյալները
International newsՈւկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ խորհուրդը չունի ոչ մի տվյալ Ուկրաինայի արևելքում զոհված մարդկանց ստույգ թվի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Ներկա պահին մենք ոչինչ չենք կարող ասել զոհված մարդկանց թվի վերաբերյալ, քանի որ մենք զբաղված ենք մարմինների ինքնության պարզմամբ, որոնք գտնվել են Իլովայսկում», - ասել է Լիսենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ կոնգրեսում ելույթի ընթացքում հայտարարել է հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր Ուկրաինայի 17 զինվորականի մահվան մասին: