Սուրենը միշտ պատրաստ էր բոլորին օգնել, իսկ մենք չկարողացանք ոչինչ անել, չկարողացանք նրան փրկել. Աշոտ Սարգսյանը՝ Սուրեն Թադևոսյանի մահվան մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 10-ի գիշերը Վալենսիայի հիվանդանոցներից մեկում երկարատեւ, բայց անարդյունավետ բուժումից հետո մահացել է հայտնի ռեժիսոր, հեռուստապրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:
Դեռեւս նախորդ տարվա հունիսի սկզբին Սուրեն Թադեւոսյանին, համապատասխան բուժում ստանալու նպատակով, տեղափոխել էին Իսպանիա, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Այդ օրերին Երեւանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում նրա մոտ ախտորոշել էին երիկամային անբավարարություն, որը շաքարային դիաբետի հետեւանքով էր առաջացել: Նրա ընկերների փոխանցմամբ՝ Սուրենի մոտ շաքարային դիաբետը վաղուց է ախտորոշված եղել, որը, սակայն, մինչ այդ նրան առանձնապես չի խանգարել:
Life.panorama.am-ը դժբախտ դեպքի մասին խոսեց «Individuum Casting Production» ընկերության հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ, ով Սուրեն Թադեւոսյանի ընկերներից է: Մեզ հետ զրույցում Աշոտ Սարգսյանը հուզված նշեց, որ ընդամենը րոպեներ առաջ է տեղեկացել ընկերոջ մահվան մասին.
«Վերջին օրերին Արցախում եմ ու էստեղ մի փոքր դժվար է համացանցից օգտվելը, ադյունքում մի քանի րոպե առաջ հաջողվեց ֆեյսբուքի միջոցով տեղեկանալ ընկերջոս մահվան մասին»,- նշեց Աշոտը՝ հավելելով, որ Սուրեն Թադեւոսյանի հետ վերջին անգամ խոսել է Ամանորին, որից հետո Սուրենը մի քանի անգամ ինսուլտ է ստացել.
«Լուրը լսելուց հետո մի պահ ուղղակի քարացա, մի տեսակ չես պատկերացնում, չես հավատում… Սուրենի նման մարդիկ իսկապես քիչ են, շատ էմոցիոնալ էր, բռնկվող, բայց ոչ քինախնդիր, նա միշտ պատրաստ էր բոլորին օգնել, նա միշտ մեր կողքին էր, իսկ մենք չկարողացանք ոչինչ անել, չկարողացանք նրան փրկել, քանի որ արդեն մեզնից ոչինչ կախված չէր, նրա փրկությունը միայն Աստծո ձեռքերում էր: Բժիշկներն ասել էին, որ հատկապես վերջին ամիսներին ստացած ինսուլտից հետո հավանականությունը քիչ էր, որ Սուրենը դուրս կգար այդ վիճակից, բայց մենք հույսներս չէինք կորցնում»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ