Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում. Կարեն Մկրտչյանը Արցախում է
LifestyleAysor.am-ը գրում է.
Այս օրերին Լեռնային Ղարաբաղը մարդաշատ է, այնտեղ է ոչ միայն արցախցին, այլև երևանցին, գյումրեցին, դիլիջանցին, իջևանցին, վանաձորցին, և ոչ միայն… Ծնունդով Երևանցի դերասան Կարեն Մկրտչյանն արդեն մի քանի օր է՝ միայնակ մեկնել է Արցախ՝ հայ զինվորի կողքին լինելու և օգնելու պատրաստակամությամբ:«Եկել եմ այն նպատակով, որ մոտ լինեմ տղաներին և հնարավորությանս սահմանում օգնեմ այն ամենով, ինչով կարող եմ: Այստեղ մարտական շատ ընկերներ ունեմ ու իրենց կողքին եմ գտնվում»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Ընտանիքի անդամները՝ կինն ու երեք որդիները, նրա որոշմանը դեմ չկանգնեցին: Գիտեին, եթե որոշել է՝ գնալու է: «Նրանք գիտեն, որ ինձ համար հայրենիքից թանկ բան չկա: Նրանց համար իմ որոշումն անսպասելի չէր, նորմալ են ընդունել: Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում»,-ընդգծեց նա:
1993 թվականին ազատամարտիկ Կ. Մկրտչյանը Մարտակերտում վիրավորվել ու հաշմանդամություն է ձեռք բերել, ու հենց այդ պատճառով է, որ հրամանատարն այսօր նրան առաջնագիծ չի թողնում: «Արցախյան շարժման տարիներից մինչ այսօր իմ հրամանատարը Իլյիչ Բաղրյանն է, այսօր էլ իր կողքին եմ գտնվում՝ Մարտակերտում: Ինձ թույլ չի տալիս դիրքերում լինեմ, բայց փորձում եմ հնարավորինս օգտակար լինել»,-նեղսրտեց դերասանը:
Շարունակությունը՝ այստեղ