Պատգամավորները Օլանդին նախազգուշացնում են չխախտել միջազգային իրավունքը
International news«Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից պատգամավորները Ֆրանսիայի ղեկավարությանը նախազգուշացնում են այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել միջազգային իրավունքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP գործակալությունը:
«Միջազգային իրավունքը երկրաչափական փոփոխական չէ: Չի կարելի միակողմանի կարգով հարվածներ հասցնել Սիրիային և միևնույն ժամանակ ռուսներին հանդիմանել Ուկրաինայում նրանց գործողությունների համար՝ իրական և ենթադրյալ»,-ընդգծել են պատգամավորները:
Բացի այդ, ֆրանսիացի պատգամավորները հորդորել են ձեռնպահ մնալ ԶԼՄ-ներում իրադրության չափազանցված լուսաբանումներից, քանի որ դա կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին և հանգեցնել նրանց թակարդն ընկնելուն:
Իր հերթին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խիստ քննադատության է ենթարկել հանրապետության գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունը: «Ֆրանսիացիներն զգում են, որ պետական իշխանության գագաթին գտնվող մարդիկ մոլորված են, խլացած, անկարող նվազագույն իսկ դրական գործողություն կատարելու, չունեն ռազմավարություն, հեռանկարներ»,- հայտարարել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: