Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի քաղաքապետարանը «Վերնիսաժ»-ում կստեղծի առավել հարմարավետ պայմաններ

Society

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել այդ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրով նախատեսվում է տարածքի միջնամասում գտնվող, ներկայում չգործող շատրվանների փոխարեն ստեղծել նոր ճեմուղի, որի կողքերով էլ կկազմակերպվի վերնիսաժը: «Տարածքը կկահավորվի նստարաններով: Երկու կողմերից մուտքերն էլ կառանձնանան ջրային ավազաններով: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ տարածքի բարեկարգումն ու արդիականացումը մայրաքաղաքի համար սպասված ծրագիր է, որի արդյունքում Երևանի կենտրոնում կձևավորվի հանգստի գոտի, որը միաժամանակ կլինի նաև միանգամայն նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ և առևտրային տարածք:

«Ավելի քան 20 տարի առաջ ինքնաբուխ ձևավորված «Վերնիսաժը» տարիների ընթացքում մասնակիորեն փոփոխվել է, սակայն այդքանով հանդերձ, այսօր այն մայրաքաղաքի կենտրոնին հարիր չէ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ծրագրերում առանձնահատուկ կարևորում է կանաչ տարածքների բարեկարգման ու վերականգնման ծրագրերը: 

«Վերնիսաժի» տարածքն, ըստ էության, Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող, արդեն իսկ բարեկարգված խաչքարերի պուրակի շարունակությունն է, որն այսօր, ցավոք,ամենևին էլ այդպիսին չէ: Երևանի քաղաքապետարանը բազմիցս շեշտել է, որ անելու է հնարավորը՝ մայրաքաղաքի բնակիչներին վերադարձնելու երբեմնի բարեկարգ հանգստի գոտիները: Այս ծրագրի իրականացմամբ միանգամից մի քանի խնդիր է լուծվելու: Առաջին հերթին կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Հանդիպման մասնակցիներն իրենց հերթին նույնպես կարևորել են բարեկարգման ծրագիրը և ներկայացված նախագծերի վերաբերյալ արել իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ մասնավորապես, հետաքրքրվելով՝ շինարարության ընթացքում «Վերնիսաժը» փակվելո՞ւ է, թե՝ ոչ, և արդյոք արդիականացված տարածքում կապահովվե՞ն բոլորի համար վաճառատեղեր:

Պատասխանելով հարցերին՝ քաղաքապետի տեղակալը հավաստիացրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով՝ տեղում առևտրային գործունեություն իրականացնողներին հնարավորություն ընձեռելով չընդհատել և շարունակել իրենց աշխատանքը: Իսկ իրականացվող առևտրի հետ կապված՝ Դավիթ Օհանյանը նկատել է, որ տեղի առևտուրը որոշ առումով կանոնակարգվելու է.

«Վերնիսաժ այցելող յուրաքանչյուր ոք պետք է զգա, որ գտնվում է հայկական արվեստը ներկայացնող մի անկյունում, ուր հնարավոր է նաև հաճելի գնումներ կատարել: Այդ նպատակով բարկարգման և արդիականացման ծրագրից հետո «Վերնիսաժում» կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ, զարդարվեստ, իսկ շինարարական նյութերի և հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առևտրի բազում այլ կետեր, որտեղ էլ կուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները:
 
Ինչ վերաբերում է տաղավարների քանակին, ապա տեղեկացնեմ, որ նախապես կատարվել են հաշվարկներ և բոլորը կունենան առանձին վաճառակետեր»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Անդրադառնալով նախագծերին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ներկայացված տարբերակները վերջնական չեն և, հաշվի  առնելով ինչպես առևտրային գործունեություն իրականացնողների, այնպես էլ մասնագետների և հանրային քննարկումների ընթացքում հնչած կարծիքները, կձևավորվի մեկ միասնական նախագիծ:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025