Քաղաքացիներն անցկացրին լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց լռության երթ՝ ի հիշատակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին զոհված հայ զինվորների:
Ստ. Շահումյանի հրապարակից մեկնարկած երթը բազմամարդ էր. հազարավոր մարդիկ՝ երիտասարդներ, տարեցներ, կանայք և անգամ երեխաներ լուռ քայլեցին մոտ 6 կմ՝ դեպի Եռաբլուր պանթեոն:


Երթի նախաձեռնող խմբի անդամ Քրիստնե Ասատրյանը Life.panorama.am-ի հետ զրույցում շեշտեց, որ սա զուտ քաղաքացիական նախաձեռնություն էր.
«Լռության երթը նախաձեռնեցինք մի խումբ ընկերներով (Սևակ Հակոբյան, Վարդան Ղափլանյան, Սուրեն Մկրտչյան, Նարե Հովհաննիսյան)։ Մի պահ եղավ, հասկացանք, որ կարիք կա տղաներին ինչ-որ ձևով հիշատակելու և խոնարհվելու նրանց ընտանիքների առջև։ Ցավոք, զոհերի թիվը բավականին մեծ է, նրանք ՀՀ, ԼՂՀ տարբեր գյուղերից ու քաղաքներից են, հետևաբար անհնար էր ներկա գտնվել բոլորի վերջին հրաժեշտի արարողություններին։ Նախաձեռնեցինք այս լռության երթը բոլոր հերոսներին մեր հարգանքի տուրքը մատուցելու համար»:
Շարունակությունը` այստեղ: