Ուկրաինա, ԵԱՀԿ և ՌԴ-ն աշխատանքային խումբ են ստեղծել Դոնբասի հրադադարը վերահսկելու համար
International newsՈւկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում սկսել են Դոնբասի կրակի դադարեցման և կողմերի սահմանազատման գծի աստիճանական կայունացման մոնիթորինգի և համակարգման աշխատանքները: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով ՈՒԱԱՊ խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:
Դոնեցկի և Լուգանսկի մարզերի իրավիճակի կայունացման ամբողջ ժամանակահատվածում նրանք վերահսկողություն են իրականացնելու կրակի դադարեցման հարցով:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ և Ռուսաստանի առաջին տեսուչները կարող են սկսել առաքելությունը Դեբալցեվոյում օրվա ընթացքում: