Մեր ժողովուրդը իր միասնականությամբ ու անկոտրուն ոգով վիժեցրեց Արցախը նվաճելու դավադիր ծրագիրը
BlogՌուբերտ Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլյան այս քառօրյա պատերազմը փոխեց մերօրյա իրականությունը:Մեր ժողովուրդը իր միասնակնությամբ ու անկոտրուն ոգով վիժեցրեց Արցախը նվաճելու դավադիր ծրագիրը:Շատերը չէին սպասում, որ կրիտիկական իրավիճակում մեր ժողովուրդը այսպիսի միասնականություն կդրսեվորի, և ամենաշատը իշխանություները չէին սպասում:Քսան և ավելի տարիներ կեղեքվելով իշխանությունների կողմից շատերը կարծում էին,որ ժողովուրդը մասնատված է' ոգին կոտրված և դիմադրությունից զուրկ:Սակայն տեղի ունեցավ հակառակը:
Քսաներկու տարում մեր ժողովուրդը կարողացավ երկու պատերազմ հաղթանակել,սակայն քսաներկու տարում չկարողացավ մեկ անգամ իշխանություն փոխել, քանի որ իրեն առաջնորդող ընդիմադիր ուժերը և գործիչները քսան տարի մեր ժողովրդի մեջ սերմանել էին դրա անհնարինությունը' պատճառաբանելով,որ պատերազմի մեջ ենք և չենք կարող գնալ հեղափոխական իրավիճակի:Այժմ մենք տեսնում ենք, որ դա մոլորություն էր և քսան տարի շարունակ մեր ժողովրդին մոլորեցրել են հենց իրեն առաջնորդող ընդիմադիր գորիչները:
Այլևս այդ բարդույթը մեր ժողովուրդը հաղթահարեց և հիմա հարյուրութսուն աստիճանով իրավիճակը փոխվել է և մեր ժողովուրդը այլևս մինչև ապրիլի մեկը ապրած ժողովուրդը չէ:Ապրիլյան այս պատերազմը արմատապես փոխեց մեր ժողովրդի հոգեբանությունը և դա ամենամեծ ձեռգբեումներից է...