Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրով մոտ 84 500 աշակերտի սնունդ է տրամադրվել

Society

ՀՀ կառավարությունը Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Համաշխարհային բանկի և «Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին իրականացրեց «Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը» (ՀՄԿԱԲ) խորագրով երկօրյա աշխատաժողով Ծաղկաձորում: Կառավարության գծային նախարարությունների`այդ թվում կենտրոնական և տեղական մակարդակների, միջազգային և պ ետական կառույցների շուրջ 70 մասնագետ և ներկայացուցիչ միասին աշխատեցին 2010 թվականից ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի թույլ և ուժեղ կողմերի վերհանման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր, համաձայն մշակված մեթոդաբանության, գնահատել և վերլուծել խմբային աշխատանքի արդյունքները, որով և օժանդակել ՀՀ կառավարությանը և գործընկեր կազմակերպություններին կրթության և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և ծրագրերի հետագա մշակման հարցում: 

Բացելով աշխատաժողովը ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳՆ) աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը ներկայացրեց ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որով նա իր երախտիքի խոսքն էր հայտնում ՊՀԾ-ին, Համաշխարհային բանկին, «Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպությանը և այլ կառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին նման աշխատաժողովի նախաձեռնման ու մասնակցության համար:

«Սա, անշուշտ, կընդլայնի Հայաստանի կառավարության կողմից ՊՀԾ-ի աջակցությամբ վերջին 5 տարիների ընթացքում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության զարգացման գործընթացը», - նշեց պրն. Հարությունյանը:

Նա նաև հավելեց. «Ազգային ծրագրի շրջանակներում սնունդ է տրամադրվել տարրական դասարանների շուրջ 84 500 աշակերտի, իսկ դպրոցները համալրվել են դպրոցական սննդի կազմակերպման խոհանոցային ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով»: Նա հույս հայտնեց, որ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը, որը կազմում է 2015-2020թթ. կրթական բարեփոխումների ռազմավարության անքակտելի մասը, կընդլայնվի՝ 2025 թվականին ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը:

ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն իր բացման խոսքում նշեց. «Կրթության բարելավումը պահանջում է ավելին, քան պարզապես ռեսուրսների ավելացում: Ըստ Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման համապարփակ վերլուծության վերջին արդյունքների Հայաստանում առավել կարիքավոր և խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց շրջանում արձանագրվել է խիստ մտահոգիչ իրավիճակ և կոչ է արվել կատարել լրացուցիչ ներդրումներ սոցիալական պաշտպանության ոլորտում` հանուն սովի և թերսնման դեմ պայքարի:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում «Դպրոցակա ն սնունդ» ծրագիրն ունի  սոցիալական ապահովության ուժեղ համակարգ ստեղծելու ներուժ և, ակնհայտորեն, այն նշանակալից ներդրում է՝ ուղղված երկրում պարենային անապահովության և թերսնման ոլորտի խնդիրների արդյունավետ լուծմանը: Այն նաև խթանում է կրթության, սնուցման, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման միջև համագործակցությունը գյուղական համայնքներում`զորացնելով կանանց դերը այդ ամբողջ գործընթացում: «ՀՄԿԱԲ աշխատաժողովից ակնկալվող արդյունքները կօգնեն մեզ բացահայտել կրթության բնագավառում տարվող քաղաքականությունների ուժեղ կողմերն ու բացթողումները և մշակել բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիր»:

«Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության ավագ խորհրդատու Բաշիր Սարրը նշեց, որ դպրոցական սննդի ապահովումը ոչ միայն օգնում է լուծել սննդի ապահովման հետ կապված հարցերը, այլև նպաստում է աղքատության կրճատմանը, այս առումով, օժանդակելով նաև Կայուն զարգացման նպատակների իրագործմանը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025